Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

“ՌԵՅԴԵՆ-ԻՔՍ” ընկերությունը / ՌԵՅԴԵՆ-ԻՔՍ ԱՊԸ/ միջազգային ընկերությունը, որն օգնում է իր օգտատերերին առաջ շարժվել ուղիղ առաջխաղացման գործում, հեռարձակումներ արտաքին կայքերում՝ կառավարման հնարավորությամբ դիտողների և դիտումների ծավալը։ Մենք առաջարկում ենք մեր բոլոր օգտատերերին օգտագործել մեր ծառայության առավելությունները խթանելու համար առաջխաղացում՝ ըստ հրապարակային առաջարկի, ծառայությունների մատուցման և կայքի օգտագործման պայմանների վերաբերյալ։

Ընկերությունը՝ “ՌԵՅԴԵՆ-ԻՔՍ”, գրանցման համարը 286.110.1243433:

Մեր գրանցման հասցեն է՝ 0002, Հայաստան, Երևան, Եկմալյան 6, որը պետք է օգտագործվի պաշտոնական ամբողջ նամակագրության ժամանակ։

Մեր պաշտոնական կայքը՝ https://reyden-x.com կամ https://reyden-x.am:
Reyden-X կայքի օգտագործումը ենթադրում է Օգտագործողի անվերապահ համաձայնություն իր անձնական տվյալների մշակմանը՝ ստորև նշված պայմանների համաձայն:

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԾԱՆՈԹԱՑԵՔ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՅՍ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՄ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԱՊԵՔ ՄԵԶ:

1. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ԵՎ ՄՇԱԿՈՂ

Մենք ստեղծել ենք անձնական տվյալների պաշտպանության այս կանոնները մեր ընթացակարգերի մասին Ձեզ տեղեկացնելու նպատակով՝ կապված https://reyden-x.com (Կայք, հարթակ կամ ծառայություն) կայքում տեղեկատվության հավաքման, օգտագործման, բացահայտման, պահպանման, պարզաբանման, թարմացման, փոփոխման, ստացման, փոխանցման, տարածման, տրամադրման, հասանելիության, արգելափակման, ջնջման և ոչնչացման հետ: Մեզ համար կարևոր է Ձեր անձնական տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը: Մենք դրանք օգտագործում ենք խստորեն պահպանելով  անձնական տվյալների պաշտպանության այս կանոնները և կիրառելի միջազգային օրենքները: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր ծառայությունը Ձեր օգնությամբ և տրամադրել Ձեզ որակյալ ծառայություններ, ուստի մենք կարող ենք թարմացնել կամ վերանայել անձնական տվյալների պաշտպանության այս կանոնները:

Մենք գործում ենք որպես Ձեր անձնական տվյալների վերահսկիչ և մշակող:

Տրամադրելով Ձեր անձնական տվյալները՝ Դուք համաձայնում եք դրանց հետագա մշակմանը ՌԵՅԴԵՆ-ԻՔՍի կողմից և համաձայնում եք ստանալ ցանկացած տեղեկատվական հաղորդագրություն և ծառայությունների մասին այլ ծանուցումներ:

Դուք նաև պետք է օգտագործեք մեր կայքը միայն ըստ իր նպատակի և ընդունեք, որ մեր կայքը ամփոփ տեղեկատվություն տրամադրող տեղեկատվական ռեսուրս է, որը ուղղված են ամբողջ աշխարհում ծառայությունների, ընկերությունների և ապրանքների որակի բարելավմանը: Դուք պետք է մուտք գործեք և օգտագործեք Ծառայությունը լիովին բավարարելով սույն կանոնների պայմաններին, Ծառայությանն առնչվող այլ փաստաթղթերին և կիրառելի օրենքներին: Դուք պետք է տրամադրեք ճշմարիտ և ամբողջական տեղեկատվություն Ձեր և այն անձանց մասին, որոնց ներկայացնում եք: Դուք չպետք է զբաղվեք սույն Կանոններով որոշակիորեն արգելված գործողություններով:

Սույն Կանոնների խախտման դեպքում օգտատիրոջ մուտքը Ծառայություն  կարող է արգելափակվել հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ ցանկացած ժամկետով կամ անորոշ ժամանակով:

2. ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

«Անձնական տվյալները» կամ «Անձնական տեղեկատվությունը» ցանկացած տեղեկատվություն է, որը նույնականացնում է կամ կարող է օգտագործվել ուղղակիորեն կամ անուղղակիորեն ցանկացած անձի նույնականացնելու նպատակով, ներառյալ նրա անունն ու ազգանունը, ծննդյան տարեթիվը, էլեկտրոնային փոստի հասցեն, զբաղմունքը, տվյալներ անձի կողմից Ծառայության օգտագործման վերաբերյալ, սեռը կամ ժողովրդագրական այլ տեղեկություններ:

Անձնական տվյալների «մշակումը» Անձնական տվյալների հետ կատարված ցանկացած գործողություն կամ գործողությունների ամբողջություն է, անկախ նրանից, թե դա ավտոմատ է իրականացվում, թե ոչ, ինչպիսիք են հավաքումը, գրանցումը, կազմակերպումը, պահպանումը, հարմարեցումը կամ փոփոխումը, ետ ստացումը, օգտագործումը, բացահայտումը կամ տարածումը, ջնջումը կամ ոչնչացումը:

«Վերահսկիչը» այն անձը կամ կազմակերպությունն է, որը ինքնուրույն կամ այլոց հետ համատեղ որոշում է Անձնական տվյալների մշակման նպատակներն ու միջոցները:

«Օգտատերը» կամ «Դուք» ֆիզիկական անձ է, ով լիազորված է օգտագործել Կայքը և բոլորել է 18 տարին:

«ՌԵՅԴԵՆ-ԻՔՍը» կամ «Կայքը», կամ «Հարթակը», կամ «մերը», կամ «մենք» «ՌԵՅԴԵՆ-ԻՔՍ» Հայաստանի Հանրապետության օրենքներով գրանցված և գործող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է /գրանցման համարը՝ №286.110.1243433, գրանցման հասցե՝ 0002, Հայաստան, ք.Երևան, փող.Եկմալյան 6 /:

«Անձնական տվյալների տեղեկատվական համակարգը» անձնական տվյալների շտեմարաններում պարունակվող անձնական տվյալների, ինչպես նաև դրանց մշակումն ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ամբողջությունն է:

«Անձնական տվյալների անդրսահմանային փոխանցումը» անձնական տվյալների փոխանցումն է օտարերկրյա պետության տարածք, օտարերկրյա պետական​​մարմիններին, օտարերկրյա ֆիզիկական կամ օտարերկրյա իրավաբանական անձանց:

3. ՄԵՐ ՀԱՎԱՔԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Մենք խուսափում ենք անհարկի անձնական տվյալներ հավաքելուց և հավաքում ենք միայն այն տեղեկությունները, որոնք մեզ համար կարևոր են դրանք մշակելու և պահելու համար:
Օգտատերերի հետ մեր հարաբերությունները կարգավորվում են մեր կայքում տեղադրված սույն Կանոններով և Կայքի Օգտագործման պայմաններով, ինչպես նաև անձնական տվյալների մշակմանը փաստաթղթով ձևակերպված (էլեկտրոնային ստորագրությամբ) Օգտատիրոջ բացահայտ համաձայնությամբ, ինչը պարտադիր ընթացակարգ է հանդիսանում Օգտատիրոջ անձնական հաշիվը գրանցելիս կամ Կայքի առանձին հնարավորությունները օգտագործելիս:

ՍՈՒՅՆՈՎ ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԴՈՒՔ ԵՔ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ  ՄԵՐ ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՂՋ ՇՐՋԱՆԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՆ ՌԵՅԴԵՆ-ԻՔՍ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ:

ԵԹԵ ԱՅԼ ԲԱՆ ՆՇՎԱԾ ՉԷ, ՄԵՆՔ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՁԵՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՎԵԼ և ՏՐՎԵԼ Է ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ ԳՐԱՆՑԵԼԻՍ ԵՎ/ԿԱՄ ԿԱՅՔՆ ԱՅՑԵԼԵԼԻՍ:

Ծառայությունից օգտվելիս դուք կարող եք մեզ տրամադրել ցանկացած լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին: Ձեր կողմից Ծառայությունը օգտագործելիս մենք կարող ենք նաև հավաքել Ծառայության օգտագործման հետ կապված տեղեկատվություն և համատեղել այն այլ օգտատերերի մասին տեղեկատվության հետ: Դա օգնում է մեզ բարելավել Ձեր սպասարկումը:

Տվյալները, որոնք մենք կարող ենք հավաքել Ձեր՝ որպես ՌԵՅԴԵՆ-ԻՔՍ այցելու և/կամ լիազորված օգտվող մասին, ներառում են.

  • Անձնական տվյալներ. Նման տեղեկատվությունը կարող է ներառել Ձեր անունը, ազգանունը և հայրանունը, օգտատիրոջ անունը և գաղտնաբառը, փոստային հասցեն, փոստային ինդեքսը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը, IP հասցեն, որն օգտագործվում է Ձեր համակարգիչը Ինտերնետին միացնելու համար, Ձեր համակարգչի և միացման մասին տեղեկությունները, ինչպիսիք են բրաուզերի տեսակը, տարբերակը և ժամային գոտու կարգավորումները, բրաուզերի միացման տեսակներն ու տարբերակները, օպերացիոն համակարգը և հարթակը, լեզուն, գրանցման ամսաթիվը, օգտագործողի ներքին ID, ծննդյան թիվը, անձնագրի համարը, անձնական սոցիալական մեդիայի ID-ն, ընկերության այցելությունների պատմությունը, որպես SMS ուղարկված տվյալները, երթուղուն հետևելու արդյուքները, օգտագործողի կայքում լինելու մեկնարկի ժամանակը և տևողությունը, օգտագործողի կողմից սեսիաների ընթացքում զնված տվյալները:
  • Առնչվող տեղեկություններ. մեր հավաքած որոշ տվյալներ կարող են հստակ չնույնականացվել: Մենք կարող ենք նաև հավաքել ժողովրդագրական տվյալներ, տեղեկություններ Ձեր կողմից ծառայությունից օգտվելու մասին և ընդհանուր հարթակի հետ կապված տվյալներ (Չնույնականացնող տեղեկատվություն):
  • շարժական սարքերից ստացվող տվյալներ (օրինակ՝ գտնվելու վայրը): Մենք կարող ենք օգտագործել երրորդ կողմի ծառայությունների միջոցով ստացված նման տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, Դուք կարող եք թաքցնել այն մեզանից անհատականացված կարգավորումների միջոցով:
  • Երրորդ կողմերը նույնպես կարող են մեզ տեղեկություններ տրամադրել Ձեր մասին:

Երբ գրանցվում եք կամ օգտագործում եք մեր կայքը զննելու համար, Դուք համաձայնում եք Ձեր անձնական տեղեկատվության հավաքագրմանը և Ձեզ էլ-նամակներ ուղարկելուն, այդ թվում՝ տեղեկատվությունը այնպիսի գովազդային նամակագրության համար օգտագործելուն, որը նպատակաուղղված է մեր արտադրանքը կամ մեր արտադրանքին կամ ծառայություններին նման արտադրանքը գովազդելուն: Յուրաքանչյուր էլեկտրոնային նամակում տրամադրվող բաժանորդագրության դադարեցման լինքը օգտագործելով Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել Ձեր համաձայնությունը՝ դադարեցնելով մեր նամակներին բաժանորդագրությունը:

4. ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Եթե ​​ցանկանում եք սկսել օգտվել մեր կայքից, Դուք պետք է բավարարեք հետևյալ պահանջներին.

Եթե ​​ անհատ եք.

(1) Դուք պետք է բոլորած լինեք տասնութ (18) տարին, և
(2) Դուք պետք է չափահաս լինեք՝ համաձայն այն երկրի օրենքների, որտեղից մուտք եք գործում և օգտվում եք Ծառայությունից: Եթե ​​դուք առնվազն տասնութ (18) տարեկան եք, բայց Ձեր բնակության երկրի օրենքների համաձայն անչափահաս եք, ապա  պետք է ենթարկվեք սույն Օգտատիրոջ պայմանագրի դրույթներին և Ձեր փոխարեն պետք է գործի Ձեր օրինական ներկայացուցիչը:

Եթե ​​Դուք ֆիզիկական անձ եք և կազմակերպություն եք ներկայացնում, մեր կայքում որևէ գործունեություն իրականացնելու համար Դուք պետք է պատշաճ կերպով լիազորված լինեք այն կազմակերպության կողմից, որը Դուք ներկայացնում եք: Մենք իրավունք ենք մեզ վերապահում հետաքննել Ծառայությունից օգտվելու այն անձանց փորձերը, որոնք լիազորված չեն համապատասխան կազմակերպությունների կողմից, և արգելափակել այդպիսի անձանց մուտքը Ծառայություն:

Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում օգտվողին կամ ընկերությանը փոխարինելուն ուղղված երրորդ անձանց դիտավորյալ գործողությունների համար: Նման անձինք անձամբ են կրում ամբողջ պատասխանատվությունը:

5. ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները խստորեն պահպանելով Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնները, այլ կիրառելի օրենքները, սույն Տվյալների պաշտօանության սույն կանոնները և մեր Կայքում տեղադրված Կայքի Օգտագործման պայմանները՝  հետևյալ նպատակներով.

  • օգտագործողի նույնականացում;
  • ծանուցումների և անվտանգության հաստատումների ուղարկում.
  • օգտատիրոջ կողմից իր լեզվով ամփոփ տեղեկատվության և մեկնաբանությունների տեղադրում;
  • բովանդակության անհատականացում և/կամ օգտագործողի համար հարմարավետ միջավայրի ստեղծում;
  • անձնական տարածքի կարգավորում, մուտքի թույլտվություն և կառավարում;
  • արձագանքում Ձեր հարցումներին;
  • մարքեթինգի և իրադարձությունների մասին իրազեկման ապահովում;
  • քվեարկության և հարցումների անցկացում.
  • ներքին վիճակագրության վարում;
  • մեր ծառայությունների բարելավում.
  • ներքին հետազոտություններ և մշակումներ;
  • տեղեկատվական ծառայությունների մատուցում;
  • իրավական պարտավորություններ;
  • մեր հարթակի և առնչվող գործառույթների հասանելիության ապահովում օգտատերերի համար;
  • մեր ծառայությունների վերլուծում և կատարելագործում;
  • տեղեկատվական անվտանգության և մեր օգտատերերի պաշտպանության ապահովում;
  • իրավական պարտավորությունների կատարում: Մենք պետք է օգտագործենք և բացահայտենք անձնական տեղեկությունները մեր իրավական պարտավորություններին համապատասխանող որոշակի եղանակներով:

Մենք նաև Ձեզ կտեղեկացնենք այն դեպքերի մասին, երբ երրորդ կողմը կարող է մեզնից պահանջել Ձեր անձնական տվյալները.

  • ի պատասխան պետական ​​մարմինների օրինական հարցումների, ներառյալ ազգային անվտանգության կամ իրավապահ մարմինների օրինական պահանջները բավարարելու անհրաժեշտությունը.
  • մեր օրինական իրավունքների պաշտպանության, հաստատման կամ կիրարկման, կամ մեզ իրավական պահանջներից պաշտպանելու նպատակով,  ներառյալ պարտքերի հավաքագրման, դատական հարցումների, դատավճիռների, դատավարությունների կամ այլ իրավական պահանջների առնչությամբ.
  • երբ մենք բարեխղճորեն հավատում ենք, որ նման բացահայտումն անհրաժեշտ է իրավական պահանջներին համապատասխանելու, անմիջական ֆիզիկական վնասը կամ ֆինանսական կորուստը կանխելու կամ անօրինական գործողությունների, կասկածվող խարդախության, մեր գույքին սպառնացող սպառնալիքների կամ սույն Կանոնների և Կայքի Օգտագործման պայմանների խախտումները հետաքննելու, կանխելու կամ գործողությունենր ձեռնարկելու համար:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերը նշված ցանկերը սպառիչ չեն: Մենք կնշենք Ձեր անձնական տվյալների մշակման բոլոր նպատակները:

Մենք օգտագործում ենք Ծառայության միջոցով հավաքագրված տեղեկատվությունը մեր ծառայությունները տրամադրելու և բարելավելու, Ձեր հարցումները մշակելու, խարդախությունը կանխելու, Ձեզ տեղեկատվություն և մեկնաբանություններ տրամադրելու, օրենքի պահանջներին համապատասխանելու համար և Ձեր կողմից թույլատրված այլ դեպքերում:

6. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐ

Մենք կարող ենք աշխատել տարբեր տեխնոլոգիաներ օգտագործող գովազդային գործակալությունների և վաճառողների հետ, ինչը օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես են մարդիկ օգտագործում մեր կայքը: Այդ վաճառողները կարող են օգտագործել իրենց տեխնոլոգիաները այնպիսի գովազդ ցուցադրելու համար, որը կարող է հետաքրքրել Ձեզ: Դուք կարող եք հրաժարվել նման գովազդ ստանալուց:

Մեր ծառայությունը պատասխանատվություն չի կրում արտաքին գովազդի համար և չի կարող երաշխավորել դրա բացակայությունը:

7. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԿԱՅԱՑՈՒՄ

Սույնով Դուք պատշաճ կերպով տեղեկացվում եք մեր կողմից օգտագործվող որոշումների կայացման ավտոմատացված ալգորիթմների (ներառյալ պրոֆիլավորման) առկայության մասին, որոնք օգնում են մեզ բարելավել մեր փոխգործակցությունը Ձեզ՝ որպես մեր Օգտատիրոջ հետ և կատարելագործել մեր ծառայությունից օգտվելու Ձեր հետագա փորձը:

Օրինակ՝ որոշումներ կայացնելու նման ավտոմատ ալգորիթմները կարող են օգնել մեզ հատկապես Ձեզ հարմարեցնել Ձեր պրոֆիլը՝ հիմնվելով Ձեր բրաուզերի պատմության, Ձեր սեսիաների և Ձեր դիտած գովազդների վրա:

8. ՈՐՏԵՂ ԵՆՔ ՄԵՆՔ ՊԱՀՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ  ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ձեզ համար տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ ապահովելու համար մենք բավարարում ենք Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի ներքո որպես Տվյալների վերահսկիչ և/կամ մշակող գործելու մեր պարտավորությունների բոլոր իրավական պահանջներին: Բոլոր դեպքերում, տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք ընկերություն ենք, որը գրանցված է և գործում է միջազգային օրենքների համաձայն, պահպանում է անձնական տվյալների պաշտպանության բարձր չափանիշները, այդ թվում Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR) — Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2016/679 (EU) 2016թ. ապրիլի 27-ին կանոնակարգը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ  իրականացնում է  բոլոր համապատասխան անվտանգության միջոցները՝ ապահովելու համար, որ մեր հաճախորդները համապատասխանեն Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի և այլ համապատասխան միջազգային կանոնակարգերի, ներառյալ Միացյալ Թագավորության և Հոլանդիայի գործող օրենսդրությամբ սահմանված Անձնական տվյալների պաշտպանության ամենաբարձր չափանիշներին և սկզբունքներին:

Մեր համաշխարհային գործունեության շրջանակներում մենք կարող ենք փոխանցել և հասանելիություն ունենալ անձնական տվյալներին ամբողջ աշխարհում: Այս Անձնական տվյալների պաշտպանություն կանոնները կիրառվում են նույնիսկ այն դեպքերում, եթե մենք անձնական տվյալներ ենք փոխանցում այլ երկրներ:

9. ՔՈՒՔԻ ՖԱՅԼԵՐԻ ԱՅԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Մենք օգտագործում ենք քուքի ֆայլերի իդենտիֆիկատորներ և հետամուտ լինելու այլ նմանատիպ տեխնոլոգիաներ, որպեսզի Դուք կարողանաք օգտվել մեր որոշ հիմնական հնարավորություններից:

Քուքի ֆայլեր օգտագործելու միջոցով Ծառայությունը կարող է ավտոմատ կերպով հավաքել Օգտագործման Տվյալներ: Քուքիները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք վեբ-կայքն օգտագործում է օգտատերերի կողմից կրկնվող այցելությունները ճանաչելու համար, որպեսզի համոզվի, որ օգտատերը միշտ կարող է հեշտությամբ մուտք գործել և օգտագործել կայքը: Մեր ծառայությունները բարելավելու համար քուքիները նաև հնարավություն են տալիս Կայքին հետևել օգտատերերի սեսիաներին և կայքի օգտագործման տվյալներին: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել մեր կայքում «Cookie Policy» բաժնում:

10. ԵՐԲ  ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Մենք միշտ խնամքով ենք վերաբերվում անձնական տվյալներին և չենք բացահայտում ձեր Անձնական տվյալները այլ օգտատերերի, կազմակերպությունների կամ անհատների, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի բացահայտումն անհրաժեշտ է վերևում նկարագրված ձևով մեր ծառայությունները մատուցելու կամ Ձեզ հետ մեր գործառնություններն իրականացնելու, ինչպես նաև նման տվյալների մշակման նպատակներով:

Ի լրումն սույն Կանոններում նշված բացահայտումների, մենք կարող ենք բացահայտել Ձեր տվյալները.

  • այնքանով, որքանով մեզանից պահանջվում է դա անել օրենքի համաձայն.
  • ցանկացած դատավարության ​​կամ ակնկալվող դատավարության առնչությամբ.
  • մեր օրինական իրավունքները հաստատելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար, այդ թվում խարդախության կանխարգելման և վարկային ռիսկի նվազեցման նպատակով այլ անձանց տվյալներ տրամադրելով.
  • ընկերություններին (կապալառուներին), որոնց վերաբերյալ օգտատերերը  կոնտակտային տեղեկություններով SMS են խնդրում.
  • երրորդ անձանց՝ մեր բիզնեսը մասամբ կամ ամբողջությամբ միաձուլելու, վերակազմակերպելու, համատեղ ձեռնարկություն հիմնելու, զիջելու, վաճառքի դեպքում:

ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՎԱՃԱՌԻ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՌԱՆՑ ՁԵՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ:

Ձեզ հետ կապվելու նպատակով՝ հիմնվելով նման հաղորդակցության Ձեր խնդրանքի վրա՝ վիճակագրական վերլուծությունը հեշտացնելու կամ հաճախորդների աջակցությունը ուժեղացնելու համար մենք կարող ենք տվյալներ փոխանցել վստահելի գործընկերներին: Նման երրորդ կողմերին արգելվում է օգտագործել ձեր Անձնական տվյալները, բացառությամբ այս նպատակների, և նրանցից պահանջվում է պահպանել Ձեր տվյալների գաղտնիությունը: Խնդրում ենք տեղեկացնել մեզ, եթե չեք ցանկանում, որ մենք Ձեր Անձնական տվյալները փոխանցենք նման ընկերությունների:

Մեր կայքի օգտատերերին ծառայություններ մատուցելու համար մենք աշխատում ենք այլ ընկերությունների և անհատների հետ և հնարավոր է, որ մեզ անհրաժեշտ լինի նրանց կողմից Ձեզ տեղեկատվություն, ապրանքներ կամ ծառայություններ տրամադրելու նպատակով Ձեր տվյալները փոխանցել նրանց: Օրինակները կարող են ներառել տվյալների վերլուծությունը և լրացուցիչ ծառայությունների տրամադրումը: Ամեն անգամ, երբ մենք Ձեր տվյալները փոխանցում ենք նման գործակալների, մենք ուղղակիորեն պահանջում ենք, որ գործակալը ընդունի և պահպանի Տվյալների պաշտպանության  մեր կանոնները:

11. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք միշտ մտահոգված ենք ձեր Անձնական տեղեկատվության անվտանգությամբ: Ձեր տվյալները կոպիտ խախտումներից պաշտպանելու համար մենք կիրառում ենք արդյունավետ գործիքներ: Կարգավորման պահանջների համաձայն մենք ստեղծել ենք անձնական տվյալների պաշտպանության համակարգ (ԱՏՊՀ), որը բաղկացած է իրավական, կազմակերպչական և տեխնիկական պաշտպանության ենթահամակարգերից: Իրավական պաշտպանության ենթահամակարգը իրավական, կազմակերպչական, վարչական և կարգավորող փաստաթղթերի մի շարք է, որոնք ապահովում են ԱՏՊՀ-ի ստեղծումը, շահագործումը և կատարելագործումը: Կազմակերպչական պաշտպանության ենթահամակարգը ներառում է ԱՏՊՀ կառավարման կառուցվածքի կազմակերպում, թույլտվությունների համակարգ, տեղեկատվության պաշտպանություն գործընկերների և երրորդ կողմերի հետ աշխատելիս: Տեխնիկական պաշտպանության ենթահամակարգը ներառում է տեխնիկական, ծրագրային և ապարատային գործիքների մի շարք, որն ապահովում է Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը:

Մեր պաշտպանական գործիքները հետևյալն են.

  1. Անձնական տվյալների մշակման համար պատասխանատու անձանց նշանակում.
  2. Անձնական տվյալների անվտանգությանը սպառնացող ընթացիկ սպառնալիքների բացահայտում դրանց մշակման ընթացքում և անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված միջոցառումների ու ընթացակարգերի մշակում:
  3. Անձնական տվյալների մշակման քաղաքականության մշակում.
  4. Աշխատանքային պարտականություններից ելնելով աշխատակիցների տեղեկատվական համակարգ մուտք գործելու համար անհատական​​գաղտնաբառերի սահմանում.
  5. Տվյալների պաշտպանության գործիքների համապատասխանության գնահատման պատշաճ ընթացակարգի կիրառում։
  6. Հավաստագրված հակավիրուսային ծրագիր՝ պարբերաբար թարմացվող տվյալների բազաներով:
  7. Անձնական տվյալների անվտանգությունն ապահովող և դրանց չարտոնված մատչելիությունը բացառող պայմանների պահպանում։
  8. Անձնական տվյալների չարտոնված մատչելիության փաստերի հայտնաբերում և համապատասխան միջոցների ձեռնարկում։
  9. Ներքին վերահսկողության իրականացում:

Ձեր հաշվի մասին տեղեկատվությունը գաղտնագրված է հատուկ գաղտնաբառով, որը պահվում է տվյալների փակ բազայում, որը մենք որևէ մեկին չենք բացահայտում: Իր հերթին մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս ուշադիր ընտրել Ձեր գաղտնաբառը և երբեք այն որևէ մեկին չհայտնել, հոգ տանել Ձեր համակարգչի և բջջային հեռախոսի անվտանգության մասին:

12. ՈՐՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՆՔ ՄԵՆՔ ՊԱՀՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Մենք չենք պահում Ձեր տվյալները ավելի երկար, քան դա անհրաժեշտ է: Սա նշանակում է, որ մենք պահում ենք անձնական տվյալները ստորև նկարագրված ժամանակահատվածի ընթացքում.

  • քանի դեռ օրենքով պահանջվում է,
  • քանի դեռ մենք հարգելի պատճառ ունենք դրանք պահելու,
  • քանի դեռ չեք խնդրել մեզ դադարեցնել օգտագործել դրանք,
  • կամ այնքան ժամանակ, քանի դեռ մեր հաճախորդը, որի լիազորված ներկայացուցիչը Դուք հանդիսանում ենք որպես մեր օգտվատեր, մնում է մեր հաճախորդը:

Դուք կարող եք անմիջապես ջնջել Ձեր անձնական տվյալները, եթե չեք ցանկանում օգտվել մեր ծառայություններից:

Մենք մեզ իրավունք ենք վերապահում պահպանել այն տվյալները, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են Ձեր հաշիվը փակելուց հետո, երբ դա պահանջվում է հարկային/եկամտին վերաբերող գործող օրենքներին համապատասխանելու, վեճերը կարգավորելու և մեր պայմանագրերը կիրառելու համար: Մենք կջնջենք այդ տվյալները դրանք ավելորդ դառնալուն պես, բայց առավելագույնը Ձեր հաշիվը փակելուց 3 տարի անց:

13. ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Մենք հպարտ ենք այն փաստով, որ մեր Օգտատերերը վերահսկում են իրենց սեփական տվյալները: Մենք Ձեզ հնարավորություն ենք տալիս տրամադրել, խմբագրել կամ ջնջել Ձեր Անձնական տվյալները, ինչպես նաև ընտրել, թե ինչպես կապվենք Ձեզ հետ: Դուք կարող եք նաև ջնջել որոշակի կամընտիր տեղեկատվություն, եթե այլևս չեք ցանկանում, որ այն հրապարակայնորեն տեսանելի լինեն Կայքի կամ մեր որևէ այլ ծառայության միջոցով (օրինակ՝ Ձեր լրիվ անունը):

Ձեր անձնական տվյալները միշտ մատչելի են Ձեզ Ձեր հաշվում: Եթե ​​դրանք սխալ են, կարող եք փոխել կամ ջնջել դրանք: Սա  կիրառելի չք, եթե տվյալները պահանջվում են օրինական բիզնեսի կամ իրավական նպատակներով: Այցելելով Ձեր հաշվի կարգավորումները՝ Դուք կարող եք մուտք գործել, ուղղել, փոփոխել և ջնջել Ձեր հաշվի հետ կապված որոշակի անձնական տվյալներ:

Մենք գնահատում ենք մեր հաճախորդներին, բայց նաև գնահատում ենք նրանց ընտրության ազատությունը: Դուք կարող եք ետ վերցնել Ձեր անձնական տվյալների մշակման և մեր ծառայություններից օգտվելու Ձեր համաձայնությունը: Դուք կարող եք դա անել ցանկացած ժամանակ՝ ջնջելով Ձեր հաշիվը, ուղարկելով նամակ [email protected] հասցեին՝ խնդրելով ջնջել ձեր Անձնական տվյալները, կամ ցանկացած այլ եղանակով:

Դուք իրավունք ունեք սահմանափակել Ձեր Անձնական տեղեկատվության մշակումը որոշակի նպատակներով: Եթե ​​որևէ առարկություն ունեք Ձեր անձնական տվյալների մշակման հետ կապված, կարող եք դա անել՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին:

Մենք կարող ենք մերժել Ձեր անձնական տվյալները մուտք գործելու կամ ուղղելու հարցումը օրենքով պահանջվող հանգամանքներում: Այդպես վարվելու դեպքում մենք Ձեզ գրավոր կծանուց ենք դրա մասին՝ նշելով մերժման պատճառները:

Մենք կարող ենք Ձեզ էլեկտրոնային ձևաչափով տրամադրել Ձեր մասին մեր ունեցած բոլոր Անձնական տվյալների պատճենը: Դուք միշտ կարող եք և իրավունք ունեք արտաբեռնել թվային ձևով հավաքված կամ պահպանված Ձեր անձնական տվյալները, որը վերաբերում է Ձեզ՝ որպես մեր օգտատիրոջ՝ Ձեր հարցումը ուղարկելով [email protected] էլ. հասցեին:

Դուք կարող եք մեզ հետ ճշտել, թե ինչ անձնական տվյալներ ենք մենք պահում և ինչ ենք անում Ձեր տվյալների հետ: Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք Ձեզ տրամադրել Ձեր մասին մեր պահած բոլոր տվյալների պատճենները:

14. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կայքում յուրաքանչյուր հաշիվ պետք է ներառի համապատասխան էլ. հասցե և մեր ընկերության բոլոր ծանուցումները պետք է ուղարկվեն Ձեր էլ. հասցեին: Մեր կայքը կարող է նաև օգտագործել “push” ծանուցումներ՝ Ձեզ որոշակի ահազանգերի կամ կարևոր տեղեկությունների մասին տեղեկացնելու համար:

Ընդհանրապես, մենք կարող ենք Ձեզ ուղարկել ծանուցումներ կամ այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ ենք համարում (ներառյալ գովազդային տեղեկատվությունը) ստորև նկարագրված հաղորդակցման մեթոդներից մեկով.

  • Էլեկտրոնային փոստով կամ “push” ծանուցումների միջոցով (օրինակ, հաշիվ ստեղծելու մասին)
  • Հեռախոսային հաղորդագրությամբ (օրինակ՝ հարթակում Ձեզ վերապահված լրացուցիչ ծառայությունների մասին)
  • Էլ.փոստի հաղորդագրություններ (օրինակ՝ Ձեր գործարքների, հաշվի անվտանգության և այլնի մասին)
  • Հաղորդագրություններ էլ.փոստով կամ Ձեր հաշվով (օրինակ՝ Ձեր սպասարկման որակը գնահատելու առաջարկ)։

15. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Քանի որ մենք միջազգային իրավունքի համաձայն կազմակերպված ընկերություն ենք, մենք մշակում և պահում ենք Ձեր տվյալները օտարերկրյա սերվերների վրա և մեզ ծառայություններ մատուցողները կարող են մշակել և պահել տվյալները օտարերկրյա սերվերների վրա: Ձեր տվյալները օտարերկրյա սերվերներին փոխանցելիս մենք պաշտպանում ենք անձնական տվյալները, ինչպես նկարագրված է սույն Կանոններում:

Երբ մենք անձնական տվյալներ ենք  փոխանցում մեզ ծառայություններ մատուցողներին կամ երրորդ կողմերին, մենք հիմնվում  ենք տվյալների փոխանցման հաստատված մեխանիզմների, ներառյալ ՏՊԸԿ (Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգ), ինչպես նաև այն օտարերկրյա երկրներում գործող օրենքների վրա, որտեղ գտնվում են մեր մատակարարների և գործընկերների սերվերները:

16. ՀՂՈՒՄՆԵՐ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՆ

Մեր կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Մենք չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում այդ այլ կայքերի բովանդակության կամ գործելակերպի համար: Մեր կողմից նման հղումների տրամադրումը չի ենթադրում, որ մենք խրախուսում ենք այդ այլ կայքերը, դրանց բովանդակությունը, սեփականատերերին կամ դրանց պրակտիկան: Տվյալների պաշտպանության  այս կանոնները չեն տարածվում այդ այլ կայքերի վրա, որոնք կարող են ենթարկվել տվյալների պաշտպանության որևէ այլ կանոնների կամ այլ հնարավոր կանոնակարգերի վրա:

17. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՅՍ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել Տվյալների պաշտպանության այս Կանոնները՝ առցանց նոր տարբերակ տեղադրելով: Ցանկացած փոփոխությանը ծանոթանալու համար Դուք պետք է ժամանակ առ ժամանակ ստուգեք այս էջը: Եթե ​​մենք որևէ էական փոփոխություն կատարենք, մենք Ձեզ կտեղեկացնենք՝ մեր կայքում տեղադրելով Տվյալների պաշտպանության վերանայված Կանոնները: Շարունակելով օգտվել Կայքից և/կամ շարունակելով տրամադրել մեզ Ձեր Անձնական տվյալները, Դուք համաձայնում եք պահպանել Տվյալների պաշտպանության ուժի մեջ մտած Կանոնների պայմանները:

Հարցեր ​​ունենալու դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected] հասցեով:

STILL HAVE QUESTIONS? 

Write them via the feedback form or chat with our technical support specialists (live chat is much faster).